3352 դիտում
11:31 27-09-2016
Կառավարությանը չի հաջողվի դուրս լինել ՀՀԿ-ի ծրագրերից. Կարինե Աճեմյան
lragir.am կայքը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Կարինե Աճեմյանի հետ:
[b]- Տիկին Աճեմյան, կառավարությունը ձևավորման փուլում է, և մենք տեսնում ենք, որ այն համալրվում է անկուսակցականներով։ Սա ուղի է, որով գնում է ՀՀԿ-ն, թե՞ խորհրդարանական ընտրություններից հետո այդ նախարարները կհանրապետականացվեն, ինչպես մի անգամ եղել է Տիգրան Սարգսյանի կառավարությունում։[/b]
Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց մշտապես ասել եմ, որ նոր Սահմանադրությամբ վարչապետն ու նախարարները քաղաքական պաշտոններ են։ Այսինքն՝ որքան էլ տվյալ նախարարը գիտակ լինի, տեղյակ ու պրոֆեսիոնալ լինի տվյալ ոլորտում, նա պարզապես չի կարող և հնարավոր չէ, որ նա հեռու լինի քաղաքական կյանքից, կամ չներկայացնի կոնկրետ քաղաքական ուժը, այս դեպքում ՀՀԿ-ն։ Որովհետև նա պետք է ունենա և քաղաքական հենարան, և պետք է տեղավորվի այն քաղաքական կուրսի մեջ, որը տվյալ ժամանակվա իշխանությունն իր համար որդեգրել է։ Այսինքն՝ երևի թե ժամանակի խնդիր է, որովհետև քաղաքագիտության կանոնները դա են ասում։
[b]-Այսինքն՝ եթե անգամ նոր նախարարները չունեն ՀՀԿ-ի տոմսը, իրենք, միևնույն է, ՀՀԿ-ակա՞ն են, ՀՀԿ-ի քաղաքական ծիրի մե՞ջ են։[/b]
Բնականաբար, որովհետև այսօր ՀՀԿ-ն է իշխող դերակատարը, ամբողջ պատասխանատվությունը ՀՀԿ-ն է կրում, և քաղաքական, և ոլորտային առումներով։ Իշխանության տեսլականն ու ուղղությունները ՀՀԿ-ի նախընտրական ու հետընտրական ծրագրերն են։ Այսինքն՝ ուզեն, թե չուզեն, իրագործում են հենց այդ ծրագրերը։ Դա նշանակում է, որ դուրս լինել քաղաքականությունից, երևի թե ժամանակի ընթացքում չի հաջողվի։
[b]-Ասում են, որ պաշտպանության նախարարն էլ կփոխվի։ Կարելի՞ է ասել, որ ապրիլյան պատերազմից հետո իշխանությունը վերանայել է ոլորտի բացերը և ինչ-որ առումով արդեն գիտի, թե ինչ ուղղությամբ պետք է շարունակել։[/b]
Դրա մասին շատ խոսվեց, և ապրիլյան պատերազմից հետո որոշակի մարդիկ նաև պատասխանատվություն կրեցին։ Այո, մենք գիտենք, որ ունենք խնդիրներ։ Առաջին հերթին ապրիլյան պատերազմում առաջին գծում մեր երեխաներն են եղել։ Ամենակարևոր հանգամանքը, որի շնորհիվ պարտություն չենք կրել ապրիլյան պատերազմում, մեր ոգին է, մեր ուժն է, մեր երիտասարդների հայրենասիրությունն է, բայց նաև այն, որ մենք խնդիրներ ունենք նաև բանակում, դրա մասին գիտենք ու բարձրաձայնել ենք։ Ես հիմա չեմ կարող ասել՝ կփոխվի նախարարը, թե ոչ, բայց կարծում եմ, որ ոլորտում փոփոխությունների կարիք կար։ Ապրիլյան պատերազմից հետո նաև դա դարձավ շատ լուրջ ու կարևոր մեզ համար։
Մանրամասն՝ [url=http://www.lragir.am/index/arm/0/interview/view/139911]սկզբնաղբյուր[/url] կայքում:
Նմանատիպ նյութեր
7766 դիտում
18:16 22-09-2019
Կարինե Աճեմյան. Ուշադիր լսեք, վեր ընկեք ձեր տաքուկ տեղերում
11448 դիտում
11:33 27-01-2017
ՀՀԿ-ից աղմուկով դուրս է եկել նաև Վանաձորի թիվ 8 դպրոցի նախկին տնօրեն Կարինե Ստեփանյանը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1075 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»