«Արմավիր» ՔԿՀ-ում «պրիմիտիվ» գողություն է եղել. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ընդամենը երկու տարի առաջ շահագործման հանձնված «Արմավիր» ՔԿՀ-ում «պրիմիտիվ» գողություն է եղել, շենքի կառուցման համար հատկացված գումարները յուրացվել են բավականին անորակ շինանյութ օգտագործելու հաշվին։
Չնայած ժամանակին արդարադատության համակարգը ներկայացնող պաշտոնյաները մեծ հրճվանքով հայտարարում էին, թե եվրոպական չափանիշներին համապատասխան կալանավայր է կառուցվել, իրականում ճշմարտությունից բավական հեռու էին այդ հավաստիացումները։
Ասում են նաև, ամեն օր ՔԿՀ-ում ինչ-որ բան փչանում, ինչ-որ բան քանդվում է, ինչ-որ բան էլ, ասես, «թքով կպցրած» լինի։ Կալանավորների բազմաթիվ բողոքների ու գանգատների մասին էլ են շատ բան ասում, բայց լսողն ով է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]