Հայաստան-Լեհաստան ֆուտբոլային խաղին մասնակցելու համար կարող եք վստահ դիմել ՖԱՖ-ին
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը Վարշավայում կհանդիպի Լեհաստանի ընտրանուն:
Այդ կապակցությամբ երկրպագուների [url=https://mobile.facebook.com/story.php?story_fbid=1273299592688741&substory_index=0&id=199885006696877&__mref=message_bubble&_rdr]First Armenian Front շարժումը[/url] (FAF) հանդես է եկել հայտարարությամբ:
«Հայաստանի ազգային հավաքականին այս տարի մնացել է անցկացնել 3 պաշտոնական հանդիպում:
Տարեվերջյան 3 խաղերից հետո կարող է վերջնականապես ընդգծվել ազգային հավաքականի` խմբում որևէ բարձր տեղ զբաղեցնելու հնարավոր հավակնությունը: Այդ առումով առաջիկա 3 հանդիպումներից յուրաքանչյուրն ունի կարևոր նշանակություն:
Կարևորում ենք ակնհայտորեն վատ վիճակում գտնվող ազգային հավաքականին աջակցություն ցուցաբերել Վարշավայի 60 հազարանոց մարզադաշտում՝ խմբի ֆավորիտներից մեկի՝ Լեհաստանի ազգային հավաքականի դեմ խաղում:
Դեպի Վարշավա ուղևորությունը լինելու է երբևէ կազմակերպված ամենամատչելի տուրը հայ երկրպագուների համար: Ավտոբուսով ուղևորության արժեքը կազմելու է 220 եվրո, ինքնաթիռով՝ 400:
[b]Փաթեթ 1. Արժեքը – 220 եվրո մեկնումը` 08.10 վերադարձը Երևան` 18.10
[/b]
Փաթեթը ներառում է`
- ավտոբուսի տոմս
- հոսթել` քաղաքի կենտրոնում
- 5 գիշեր` ներառյալ նախաճաշը
- ապահովագրություն
[b]Փաթեթ 2 Արժեքը – 410 եվրո մեկնումը` 09.10 վերադարձը Երևան` 14.10[/b]
- ինքնաթիռի տոմս (Երևան-Կիև- Վարշավա, Վարշավա-Կիև-Երևան),
- հյուրանոց` 5 գիշեր Վարշավայում 3*, նախաճաշ
- ապահովագրություն
Տեղերը սահմանափակ են, խնդրում ենք շտապել դեսպանատուն մտնելու կապակցությամբ: Ամրագրման համար, ինչպես նաև այլ հարցերի դեպքում զանգահարել` 099 227788 հեռախոսահամարով»: