1734 դիտում
17:13 26-09-2016
Գործընթացի թափանցիկության ապահովման և մրցակցության խթանման տեսանկյունից գնումների էլեկտրոնային համակարգը կարևոր ձեռքբերում է. Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ գնումների գործընթացի վերաբերյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով նախատեսված բոլոր մրցույթները կազմակերպվել և անցկացվել են պատշաճ եղանակով:
Պատասխանատուները զեկուցել են նաև, որ 2015թ.-ից գնումների գործընթացի էլեկտրոնային եղանակով կազմակերպումն առավել թափանցիկ է դարձրել գործընթացը, ինչի արդյունքում գրանցվել են շոշափելի տնտեսումներ:
«Ինչպես գործընթացի թափանցիկության ապահովման, այնպես էլ մրցակցության խթանման տեսանկյունից գնումների էլեկտրոնային համակարգը շատ կարևոր ձեռքբերում է: Այսօր վստահ կարելի է արձանագրել, որ վերոնշյալ համակարգն իսկապես արդյունավետ է. այս մասին են փաստում նաև ֆինանսական տնտեսումների ցուցանիշները», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ ուսումնասիրվել են Վերնիսաժի և Գլխավոր պողոտայի Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգում ծառերի չորացման դեպքերի վերաբերյալ ստացված ահազանգերը: Ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ առկա բոլոր ծառերը եղել են կենսունակ, բացի այդ, նաև նշվել է, որ վերոնշյալ տարածքներում իրականացվող բարեկարգման աշխատանքների շրջանակում ծառերի պատշաճ խնամքն ապահովելու նպատակով դրանց ջրման գործընթացը, մինչ ոռոգման համակարգերի լիարժեք գործարկումը, կազմակերպվում է ջրցան մեքենաների միջոցով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»