211652_close_icon
views-count1604 դիտում article-date 14:51 26-09-2016

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 23-ից 26-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 23-ից 26-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 18-ը: Բացահայտվել է գողության 14, խարդախության՝ 13, յուրացման՝ 2, գույքի դիտավորությամբ ոչնչացման՝ 4, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 3 և գողության 8 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 33-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր