Փրկարարները բացել են փակ դուռը
Սեպտեմբերի 24-ին, ժամը 18.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: