211652_close_icon
views-count2861 դիտում article-date 18:20 24-09-2016

Երբ խուզարկեցին գրպանահատի գրպանը

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Գ.Նժդեհի փողոցի թիվ 17 հասցեի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Անդրանիկ Ա.-ին: Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է 20.000 դրամ: Անդրանիկ Ա.-ն խոստովանել է, որ այդ գումարը գողացել է թիվ 44 երթուղու ավտոբուսում՝ մի քաղաքացու գրպանից: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել է տուժողը՝ 1954 թ. ծնված Վրույր Ա.-ն: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր