211652_close_icon
views-count729 դիտում article-date 12:44 08-06-2016

Գրպանահատի գրպանները խուզարկեցին

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սերգեյ Մ.-ին: Պարզվել է, որ նա թիվ 58 երթուղային ավտոբուսում 52-ամյա կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար: Խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր