1747 դիտում
15:20 24-09-2016
Հայաստանում գիտությունն առաջ է անցել տնտեսությունից. Գիտության պետական կոմիտեի նախագահ
Հայաստանում մոտ 7.000 գիտնականներ ընդգրկված են գիտպետկոմի ծրագրերում, իսկ կոմիտեի ստեղծման ժամանակ այդ թիվը կազմել է մոտավորապես 6500: Այս մասին հայտնեց ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամաակ.
«1988 թվականի տվյալներով Հայաստանում աշխատել է մոտ 33 հազար գիտնական, մոտավորապես չորս ու կես անգամ գիտնականների թիվը պակասել է: Դա բավականին ծանր փաստ է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Հայաստանից հեռացան այն գիտնականները, որոնք պահանջարկված էին»,- նշեց պարոն Հարությունյանը, տեղեկացնելով, որ հայրենիքից հեռացած գիտնականները տարբեր երկրներում լուրջ դիրքեր են զբաղեցնում:
Ինչ վերաբերում է հարցին, թե ներկայում այդ 7.000 գիտնականներից քանի՞սն են զբաղվում գիտությամբ, Գիտության պետական կոմիտեի նախագահն ասաց, որ մոտավորապես 4.000 հազարը: Չնայած դրան, նա համարում է, որ իրավիճակը ողբերգական չէ, այլ նույնիսկ զարգացման միտում կա:
«Հայաստանում այս պահին գիտությունն էապես առաջ է անցել տնտեսությունից: Այլ հարց է, որ գիտության ոլորտի նվաճումները չեն կիրառվում տնտեսության մեջ»,- նշեց Սամվել Հարությունյանը, տեղեկացնելով, որ պաշտպանության ոլորտին սպասարկելու համար լուրջ ծրագրեր են իրականացվում: Եվ այդ ծրագրերի կյանքի կոչման համար 5 ենթահանձնաժողով է գործում։
Սամվել Հարությունյանը տեղեկացրեց, որ Հայաստանը երբեք նման միջազգային կապեր չի ունեցել, ինչպիսին հիմա են։ Միաժամանակ նա կարծիք հայտնեց, որ բյուջեում գիտության ոլորտին հատկացված 14,3 մլրդ դրամը քիչ է, և գիտության զարգացման համար լուրջ ներդրումներ են հարկավոր:
Նմանատիպ նյութեր
2572 դիտում
12:38 08-04-2021
Երկիրը ոտքի կկանգնեցնենք, և դրա ճանապարհը գիտությունն ու կրթությունն են. նախագահ
3110 դիտում
10:57 03-05-2017
Ռուսաստանի տնտեսությունից կախվածությունը վտանգավոր է. ՀՀ ֆինանսների նախարար. «Ամերիկայի ձայն»
2266 դիտում
09:23 27-06-2019
Բանկերն էլ են երես թեքել տնտեսությունից. «168 ժամ»
Այս բաժնից
1111 դիտում
00:01 30-11-2024
Լարսը մնում է փակ միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար
1381 դիտում
22:55 29-11-2024
Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին