1347 դիտում
20:09 23-09-2016
Սևանի քաղաքապետը հարցաքննության է հրավիրվել որպես վկա
ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական բաժնում ոստիկանությունից ստացվել են նյութեր՝ 2016 թվականի հուլիսի վերջերին Սևան համայնքի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնում կատարելու վերաբերյալ։
Նկատի ունենելով, որ նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Սևանի քննչական բաժնում սեպտեմբերի 5-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական
օրենսգրքի 179-րդ հոդվածով 2-րդ մասի 1-ին կետով, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր
հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով, օրենքով սահմանված կարգով ծանուցագիր է ուղարկվել Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանին և հրավիրվել որպես վկա հարցաքննության։ Վերջինս չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին՝ առանց պատշաճ իրազեկելու չներկայանալու պատճառների մասին, և քննիչը որոշում է կայացրել նրան բերման ենթարկելու մասին։
Սեպտեմբերի 23-ին Ռ.Ղուկասյանը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին. նա եկել է փաստաբանի հետ և պարտավորվել ավելի ուշ ներկայանալ քննչական գործողության։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի
մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ քննչական կոմիտե[/b]
Նմանատիպ նյութեր
4547 դիտում
21:20 13-08-2019
ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը հրավիրվել է հարցաքննության
4439 դիտում
12:05 31-01-2020
Արթուր Վանեցյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության. Hraparak.am
Այս բաժնից
487 դիտում
13:37 27-04-2024
Հայաստանի իշխանությունները Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա ՀՀ․ դեսպան
370 դիտում
12:48 27-04-2024
Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ