Մոսկվայում վերելակն ընկել է 19-րդ հարկի բարձրությունից. մահացել է 5 մարդ
Մոսկվայի հյուսիս-արևմտյան հատվածում, Շենոգինի փողոցի շինություններից մեկում վերելակը պոկվել է և վայր ընկել։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով ԱԻ ծառայության իր աղբյուրին։
Կայքը նշում է, որ նախնական տվյալներքվ՝ զոհվել է 5 մարդ։ Ողբերգական դեպքը տեղի է ունեցել ցեմենտի մշակման վարչական շենքում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վերելակն ընկել է 19-րդ հարկի չափ բարձրությունից։
Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։