Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների անկում է արձանագրվել, այդ եբ վկայում տվյալները, հայտնում է gazeta.ru-ն։
Այսպես, Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,88 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 47,23 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի նոյեմբերան ֆյուչերսների արժեքն ընկել է 1,14 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 45,79 ԱՄՆ դոլար։