1626 դիտում
19:41 22-09-2016
Տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի նիստ
Սեպտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը:
Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության 2016 թվականի ծրագրերին՝ «Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի, «Սփյուռք» ամառային դպրոցի, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի կատարման արդյունքներին, որի մասին, զեկուցումով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
Անդրադառնալով «Արի տուն» ծրագրին՝ զեկուցողը նշեց, որ այն ապագային միտված ծրագիր է, յուրահատուկ ներդրում է Սփյուռքի երիտասարդության հայրենաճանաչության, հայադարձության առումով, որի արդյունքները առավել ամբողջական ի հայտ կգան 10-20 տարի անց: Ֆ. Զաքարյանը կարևորեց նաև Սփյուռք ամառային դպրոց ծրագիրը, որը հնարավորություն է տալիս Սփյուռքի մեր հայրենակիցներին ամռան ամիսներին Հայրենիքում հայերեն սովորել, մայրենի լեզվի, հայոց պատմության դասեր առնել, ինչպես նաև՝ երգ ու պարի ուսուցիչներին, լրագրողներին, առաջնորդներին, համայնքային գործի կազմակերպիչներին կատարելագործվել ու վարպետանալ:
Զեկուցումից հետո հնչեցին հարցեր և առաջարկներ: Ամփոփելով հասարակական խորհրդի նիստը՝ Հրանուշ Հակոբյանը շեշտեց, որ անելիքներ շատ կան, Սփյուռքում հայապահպանությանը նպաստող առաջնահերթ խնդիրներից մեկն էլ հպարտ, հաղթող հայի կերպարի կերտումն է:
Նմանատիպ նյութեր
5031 դիտում
21:50 23-05-2017
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստ:
2841 դիտում
23:10 12-12-2017
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
1507 դիտում
21:05 27-01-2017
Տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Այս բաժնից
925 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
520 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ