5031 դիտում
21:50 23-05-2017
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստ:
Մայիսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:
Ողջունելով հասարակական խորհրդի անդամներին՝ ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց մաեստրո Հովհաննես Չեքիջյանին բարձր պարգևի առթիվ, շնորհակալություն հայտնեց սփյուռքից ժամանած մասնակիցներին:
Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նա ներկայացրեց զեկուցում ՀՀ Կառավարության 2016-17թթ. ծրագրի «Սփյուռք» բաժնում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ:
Զեկուցողը նշեց, որ «ՀՀ կառավարության օժանդակությամբ նախարարությունում ստեղծվել է «Մեկ պատուհանի սկզբունքով» գործող կառույց` սփյուռքահայերին խորհրդատվական ծառայություններ տրամադրելու, բիզնես ծրագրեր առաջարկելու, ներդրումների սահուն իրականացմանն օգնելու համար: Նախարարության պաշտոնական կայքի «Ներդրումներ Հայաստանում» բաժնում տեղադրվել են Հայաստանի Հանրապետությունում ներդրումների մասին, ինչպես նաև հարկային և մաքսային օրենսդրությունները, այդ թվում ներդրումներին առնչվող օրենսդրական արտոնությունները: ՀՀ սփյուռքի նախարարություն են դիմել 842 սիրիահայեր, ովքեր ունեցել են տարբեր ոլորտներին առնչվող խնդիրներ՝ բժշկական օգնության, աշխատանքի տեղավորման, բնակվարձի փոխհատուցման, կրթական, իրավական և այլ հարցերի վերաբերյալ: Համահայկական կառույցների հետ համատեղ մշակվել և իրականացվել են հայապահպան ծրագրեր ` հաշվի առնելով տարածաշրջանային առանձնահատկությունները և աջակցելով երիտասարդության հայոց լեզվի ուսուցմանը, կրթական այլ ծրագրերի մեջ նրանց ներգրավմանը»:
Ամփոփելով նիստը՝ Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ մայիսի 28-ի տոնակատարություններին և նշեց, որ 2017թ. մայիսի 28-ից 2018թ. մայիսի 28-ը ՀՀ նախագահի հրամանագրով հայտարարվել է Հանրապետության տարի, որի շրջանակներում կկազմակերպվեն խոշոր ձեռնարկներ և տոնական միջոցառումներ:
Նմանատիպ նյութեր
2838 դիտում
23:10 12-12-2017
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
1623 դիտում
19:41 22-09-2016
Տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի նիստ
2057 դիտում
16:59 19-08-2021
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նիստ
Այս բաժնից
799 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
664 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
457 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը