211652_close_icon
views-count1929 դիտում article-date 15:55 22-09-2016

Ճապոնիայում ամերիկյան գրոհային ինքնաթիռ է կործանվել

Ճապոնիայի Օկինավա պրեֆեկտուրայից ոչ հեռու ծովն է ընկել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռ։ Ինչպես հայտնում է Tass գործակալությունը, ինքնաթիռը հաշվառված էր ամերիկյան Քադեն ռազմաբազայի հաշվեկշռում։ Ճապոնական ծովային անվտանգության ծառայության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 15։30-ի սահմաններում, երբ ամերիկյան հրամանատարությունից ահազանգ է ստացվել, որ ինքնաթիռը ծովն է ընկել։ Փրկարարները սկսել են որոնողափրկարարական աշխատանքները։ NHK հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ինքանթիռը McDonnell Douglas AV-8B Harrier II է։

Նմանատիպ նյութեր