Facebook-ի հիմնադիրը 3 մլրդ դոլար կնվիրաբերի մանկական հիվանդությունների հետազոտման համար
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Փրիսցիլա Չանը հայտարարել են, որ առաջիկա 10 տարիների ընթացքում 3 մլրդ ԱՄՆ դոլար են նվիրաբերելու մանկական հիվանդությունների բուժման ուղղությամբ տարվող հետազոտությունների համար, փոխանցում է rosbalt.ru-ն։
Նշված գումարից 600 մլն դոլարը կուղղվի Կալիֆորնիա նահանգի գիտնականներին։ Ցուկերբերհի խոսքով՝ իր նպատակն է ողջ աշխարհում մանկական հիվանդությունների դեմ պայքարելը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա հանուն բարեգործության վաճառել էր 95 մլն դոլար արժողության 760 հազար բաժնետոմս։ Ակցիայի նախաձեռնողը Chan Zuckerberg Initiative Holdings և Chan Zuckerberg Foundation հիմնադրամներն էին։