Google-ը 1 մլն դոլար կնվիրաբերի Զիկա վիրուսի դեմ պայքարի համար
Ամերիկյան Google ընկերությունը 1 մլն դոլար կնվիրաբերի Զիկա վիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին տեղեկացնում է Риа Новости-ն:
Գումարը, մասնավորապես, կուղղվի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին:
Նշենք նաև, որ Google-ը քարտեզի վրա կնշի այն տարածքը, որտեղ արդեն տարածում է գտել վերոնշյալ վիրուսը: