Դավիթ Բաբայան. ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված շքերթը խաղաղության ուղերձ է. Armenpress.am
Հայաստանի Հանրապետության 25-ամյակին նվիրված շքերթը խաղաղության ուղերձ է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Այս շքերթը իր մեջ խորհուրդ է պարունակում և այդ խորհուրդը խաղաղության ուղերձն է: Խաղաղություն, որը ցույց է տալիս, որ մենք խաղասեր ենք` ո՛չ թե նրա համար, որ մենք վախենում ենք պատերազմից և ի վիճակի չ նք մեզ պաշտպանելու, այլ ընդհակառակը, որ սա պարզապես բարի կամքի դրսևորում է: Խաղաղությունը մեր աշխարհընկալման մեջ է: Եթե հակառակորդը փորձ անի խաղաղությունը խաթարելու, կստանա ուժգին հակահարված: Այս ուղերձը և՛ աշխարհը, և՛ Ադրբեջանը պետք է ընդունեն, որպես խաղաղության ուղերձ»,- ընդգծել է Բաբայանը:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը նաև նշեց, որ Ադրբեջանը փորձեց տարբեր տեխնոլոգիաներ կիրառելով պառակտել հասարակությունը, սակայն դա նրանց չհաջողվեց:
«Ադրբեջանական հատուկ ծառայության ներկայացուցիչները սուտ լուր տարածելով տարբեր սոցիալական ցանցերում, փորձում էին նսեմացնել հայ ժողովրդի հաղթանակը: Իհարկե, սա ցանկացած ագրեսորի, հանցագործի և ավազակի պահվածք է, որ իր անհաջողությունը փորձում է ցույց տալ այլ ձևով»,- եզրափակել է Բաբայանը:
Մանրամասներն՝ [url=http://armenpress.am/arm/news/861017/hh-ankakhutyan-25-amyakin-nvirvats-shqerty-khaxaxutyan-uxerdz.html]այստեղ[/url]