3372 դիտում
11:44 24-06-2020
Մոսկվայում մեկնարկել է Մեծ հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթը. ՈՒՂԻՂ
Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթը։ Ինչպես տեղեկացում է «[url=https://armenpress.am/arm/news/1019456.html]Արմենպրես[/url]»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, շքերթին ներգրավված է 15 հազար զինվորական, 234 միավոր տեխնիկա, 80 ինքնաթիռ և ուղղաթիռ։
Կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված՝ Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9-ին չանցկացվեց` տեղափոխվելով հունիսի 24-ին։ Հունիսի 24-ը նույնպես խորհրդանշական է․ 1945 թվականի այդ օրը նացիստական Գերմանային ջախջախած զինվորականների շարասյունը հանդիսավոր քայլերթով անցավ Կարմիր հրապարակով։
Շքերթին Հայաստանը ներկայացնում է 75 հոգուց բաղկացած զորախումբը։ Նրանք ծածանում են Թամանյան դիվիզիայի մարտական և Հայաստանի Հանրապետության դրոշները: Շքերթին ներկա է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Բացի Հայաստանից, շքերթին մասնացում են Բելառուսի, Ուզբեկստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Մոլդովայի, Մոնղոլայի, Սերբիայի, Ադրբեջանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի զորախմբերը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1573 դիտում
11:38 09-05-2021
Մոսկվայում ընթանում է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 76-ամյակին նվիրված ռազմական շքերթը․ ուղիղ
4347 դիտում
23:40 08-05-2020
Հաղթանակի օրվան նվիրված օդային շքերթը կմեկնարկի Գյումրիից
Այս բաժնից
523 դիտում
21:23 14-05-2024
Օկուպացված Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է
496 դիտում
21:11 14-05-2024
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
631 դիտում
19:33 14-05-2024
Ադրբեջանում անհետացած ընդդիմադիր գործչին մահացած են գտել