ՄԱԿ-ի նստաշրջանում մի շարք երկրների պատվիրակություններ բոյկոտել են Բրազիլիայի նախագահի ելույթը
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 71-րդ նստաշրջանում Էկվադորի, Վենեսուելայի, Նիկարագուայի. Բոլիվիայի, Կուբայի Կոստա-Ռիկայի պատվիրակությունները՝ ի նշան բողոքի Բրազիլիայի նախկին նախագահ Դիլմա Ռուսսեֆֆի իմպիչմենթի՝ նոր նախագահ Միշել Թեմերի ելույթի ժամանակ լքել են դահլիճը, հաղորդում է Ria Novosti-ն։
Այդուհանդերձ, Թեմերն իր խոսքում նշել է, որ Ռուսսեֆֆի իմպիչմենթը օրինական կարգով է ընթացել։ Նույն ժամանակահատվածում ՄԱԿ-ի շենքի մոտ տեղի է ունեցել նողոքի ակցիա, որի ժամանակ ցուցարարները պահանջել են Բրազիլիայի նախագահ Թեմերի հրաժարականը։
Հիշեցնենք, որ Ռուսսեֆֆը, ով Բրազիլիայի պատմության մեջ առաջին կին նախագահն էր, այս տարվա մայիսի 12-ին երկրի սենատի կողմից հաստատված իմպիչմենթի արդյունքում հեռացվել է պաշտոնից։ Նրան մեղադրում են կոռոիպցիայի մեջ։ Ռոըսսեֆֆը նախագահական նստավայրը լքել է օգոստոսի 31-ին։