Նավթի համաշխարհային գները բարձրանում են
Նավթի համաշխարհայի գների բարձրացում է գրանցվել Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում, հաղորդում է rosbalt.ru-ն։
Այսպես, Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի նոյեմբերյան մատակարարումների արժեքը բարձրացել է 1.22 տոկոսով՝ հասնելով 1 բարելի դիմաց 46,44 ԱՄՆ դոլարի։
Այդ ժամանակահատվածում Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեխասյան թեթև նավթի նոյեմբերյան մատակարարումների արժեքը բարձրացել է 0.32 տոկոսով և հասել 43,44 ԱՄՆ դոլարի՝ 1 բարելի դիմաց։
Նավթը թանկանում է այն հայտարարությունների ֆոնին, որ Ալժիրում սեպտեմբերի վերջին ծրագրված OPEC-ի անդամ պետությունների ոչ պաշտոնական հանդիպումը կարող է դառնալ պաշտոնական։
Ինչպես նշել է Ալժիրի նավթի նախարար Նուրեդդին Բուտերֆան, հարկավոր է համաշխարհային շուկայում առաջարկել կրճատել նավթի արդյունահանումը օրական 1 մլն բարելով, որպեսզի հնարավոր լինի հավասարակշիռ վիճակի բերել շուկան և կայունացնել գները։