Ադրբեջանն օգտագործում է Չմիավորման շարժման ու նրա նախագահության հարթակն ագրեսիվ ու հակահայկական պատմույթների համար․ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
Հերթական անգամ տեսնում ենք, որ Ադրբեջանը օգտագործում է Չմիավորման շարժման ու նրա նախագահության հարթակն ագրեսիվ ու հակահայկական պատմույթների համար, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խեղաթյուրված պատճառները և էությունը։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Սա խախտում է ինչպես ՉՄՇ-ի սկզբունքները, այնպես էլ միջազգային իրավունքի սկզբունքներն ու միջազգային ատյանների որոշումները»,- նշել է նա։
«Սա խախտում է ինչպես ՉՄՇ-ի սկզբունքները, այնպես էլ միջազգային իրավունքի սկզբունքներն ու միջազգային ատյանների որոշումները»,- նշել է նա։