211652_close_icon

Հակաանկախական ուժերի հետ անկախություն նշելու ցանկություն չունենք. Արամ Մանուկյան

views-count2550 դիտում article-date 19:42 20-09-2016
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց «ՀՀ անկախության 25 ամյակ» վերնագրով՝ նոր տպագրված փաստաթղթերի ժողովածուի բովանդակությունը: ՀՀ անկախության վերաբերյալ այս ժողովածուն կազմել են Աշոտ Սարգսյանը, Բաբկեն Արարքցյանը, ներդրում է ունեցել նաև ինքը՝ Արամ Մանուկյանը: «Խելոք է այն սերունդն ու իշխանությունը, որ կարողանում է իր ունեցածն ու զգացածը պահել և փոխանցել սերունդներին»,- ասաց նա: Լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչպես է գնահատում Հանրային խորհրդի կոչն ուղղված երեք նախագահներին՝ Անկախության օրը միասին անցկացնելու վերաբերյալ: Ի պատասխան Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցելու, և իրենք առանձին են նշելու: «Հակաանկախական ուժերի հետ անկախություն նշելու ցանկություն չունենք»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր