211652_close_icon

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 19-ից 20-ը)

views-count1864 դիտում article-date 13:13 20-09-2016
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 19-ից 20-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 8-ը: Բացահայտվել է գողության՝ 8, խարդախության 7 և յուրացման 3 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության և գողության՝ 2-ական, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր