29052 դիտում
23:45 19-09-2016
Տավուշի մարզպետը իր հայրենի Կողբ գյուղում ջախջախիչ պարտություն կրեց Արսեն Աղաբաբյանից. Nyut.am
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հայրենի Կողբ համայնքի ընտրությունները վեր էր ածել «կենաց ու մահու» պայքարի: ՀՀԿ կուսակցությանը անմնացորդ ծառայելու քողի տակ իր ընկերոջ` անկուսակցական Արսեն Աղաբաբյանի դեմ էր հանել ՀՀԿ-ական գործող գյուղապետին և ամբողջ ազգուտակով, թույլատրելի և անթույլատրելի միջոցներով փորձում էր անպայման հաղթել: Բանն այն է, որ Արսեն Աղաբաբյանը 2005 և 2008 թթ. ընտրություններին հաղթել էր ՀՀԿ-ական իր մրցակցին:
Կողբեցիները, որ լավ գիտեին թե' գործող գյուղապետ Արամայիս Աբովյանին, և թե' նախկին գյուղապետ, ավելի երիտասարդ Արսեն Աղաբաբյանին, բացահայտ իրենց համակրանքն էին ցուցադրում Ա. Աղաբաբյանի հանդեպ:
Այս համայնքի ընտրություններին մասնակցում էր նաև Զորական գյուղը, որի բնակիչները տեղահանված Չարդախլուի բնակիչներն են: Այստեղ էլ գրեթե բոլորը պատրաստ էին իրենց ձայնը տալու Արսեն Աղաբաբյանին: Եվ ահա, երբ ընտրություններին մնացել էր մի քանի շաբաթ, սկսեց ողջ թափով գործել իշխանական մեխանիզմը: Որպեսզի Աղաբաբյանը ձայն չստանա Զորականից, վերջին պահին վերևների թելադրանքով հանկարծ իր թեկնածությունը դրեց Զորականի գործող գյուղապետը, ով500 ձայն ունեցող համայնքով չէր կարող հավակնել հաղթելու 2500 ձայն ունեցող Կողբ համայնքի թեկնածուներին:
Այնուհետև իշխանությունները, ավելի կոնկրետ` մարզպետարանը, իր լծակներով անցավ գործի: Բոլոր հիմնարկների աշխատակիցներին հրամայված էր ձայն տալ Արամայիս Աբովյանին` մարզպետի ցանկալի թեկնածուին: Հակառակ դեպքում աշխատանքից ազատվելու սպառնալիք կար: Մասնավոր փոքր ձեռնարկությունների տերերն ու աշխատակիցները նույնպես նման վտանգի տակ էին: Այս ամենին ավելացավ տուն առ տուն այցելությունների-խնդրանքների շարանը` հանուն հայրենի գյուղի զավակ մարզպետի: Իսկ լռության օրը, երբ արգելված էր քարոզարշավը, մարզպետը «ստիպված» էր կոպտորեն խախտել օրենքը:
Նրա «արբանյակները» զեկուցել էին, որ ինչ էլ անում են, միևնույն է` մեծամասնության համակրանքը Արսեն Աղաբաբյանի կողմն է: Փորձելով շտկել իրավիճակը մարզպետը լռության օրը, ժամը 22:30-ին Կողբի գյուղամիջում միտինգի նման հավաք անցկացրեց, հորդորելով ընտրել Աբովյանին: Իր հետ հարթակում կանգնեցրել էր մի քանի «փողատերերի»` ավելի ազդեցիկ երևալու հույսով:
Մանրամասներն՝ [url=http://nyut.am/?p=127535&l=am]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
3918 դիտում
00:22 15-07-2015
Չեմպիոնների լիգա. «Փյունիկը» ջախջախիչ պարտություն կրեց՝ 0:5
3421 դիտում
15:26 23-03-2017
Հայաստանի Մ-17 հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց Գերմանիայից
3254 դիտում
23:35 05-03-2021
Ֆուտզալ․ Հայաստանի հավաքականը ջախջախիչ հաշվով պարտություն կրեց Վրաստանից
Այս բաժնից
541 դիտում
18:43 15-11-2024
Քննարկվել են ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի պահանջներում փոփոխությունների հարցեր
733 դիտում
18:32 15-11-2024
ՀԾԿՀ նախագահ է ընտրվել Մեսրոպ Մեսրոպյանը
700 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին