Չեմպիոնների լիգա. «Փյունիկը» ջախջախիչ պարտություն կրեց՝ 0:5
Նորվեգիայում ավարտվեց չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Մոլդե»-«Փյունիկ« մրցավեճի առաջին խաղը: Ցավոք սրտի, մեր չեմպիոնը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ նորվեգացիներին և 0:5 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց:
Երկու գնդակ «Մոլդեն» խփեց առաջին խաղակեսում, ևս երեքը՝ հանդիպման վերջին հինգ րոպեում:
Պատասխան հանդիպումը, որն արդեն կորցրել է մարզական նշանակությունը, տեղի կունենա հուլիսի 22-ին՝ Երևանում:
Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում
«Մոլդե» (Նորվեգիա) - «Փյունիկ» (Հայաստան)՝ 5:0
Մոհամեդ Էլյունուսի, 36, 44, Օլա Կամարա, 84, 90+2, Մոստրյոմ, 90+5