211652_close_icon
views-count1637 դիտում article-date 19:42 19-09-2016

Գերմանիայի իշխող կոալիցիան կորցրել է խորհրդարանում մեծամասնությունը

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատների և Քրիստոնեա-դեմոկրատական միության իշխող կոալիցիան կորցրել է Բեռլինի խորհրդարանում մեծամասնությունը: Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, որը գլխավորում է կանցլեր Անգելա Մերկելը, ցույց է տվել ողջ պատմության ընթացքում վատագույն արդյունքը, գրում է Deutsche Welle-ն: Բեռլինում ընտրությունները կայացել են կիրակի օրը: Բեռլինի խորհրդարանում 130 տեղի համար պայքարել են 21 կուսակցությունների ներկայացուցիչներ: Այժմ Մերկելի կուսակցությունը խորհրդարանում ունի 39 տեղ: Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ միասին, որը նախորդ ընտրություններում ստացել է 46 մանդատ, նրանք ձևավորել են կոալիցիա, որը կարող էր առանցքային որոշումներ կայացնել: Նախնական տվյալներով՝ այս ընտրություններում սոցիալ-դեմոկրատները կրկին հավաքել են ձայների մեծամասնությունը՝ 21,6 տոկոս, իսկ քրիստոնյա դեմոկրատները ստացել են ձայների 17,6 տոկոսը: Բացի նրանցից՝ խորհրդարան են անցել «Ձախերը», «Կանաչները», «Այլընտրանք Գերմանիայի համար» և Գերմանիայի ազատ դեմոկրատական կուսակցությունները։

Նմանատիպ նյութեր