211652_close_icon
views-count1309 դիտում article-date 21:45 19-09-2016

Աթենքում Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել

Սեպտեմբերի 18-ին Աթենքի «Աննա և Մարիա Կալուտա» թատերասրահում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Հունաստանի հայ համայնքային կառույցների կողմից: Միջոցառմանը ներկա էին հունահայ համայնքային և կրոնական կառույցների ղեկավարներ, հասարակական, գիտակրթական, մշակութային և քաղաքական շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ: Հիմնական բանախոսն էր ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, ով, մասնավորապես, անդրադարձավ 25 տարիների ընթացքում Հայաստանի և Արցախի ձեռքբերումներին ու նվաճումներին: Դեսպանը նաև ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ապրիլի սկզբին սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների և դրանց հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը: Միջոցառման գեղարվեստական մասը ներկայացվեց Համազգայինի «Հակոբ Փափազյան» երգչախմբի, «Նայիրի» և «Նանոր» պարախմբերի կատարումներով:

Նմանատիպ նյութեր