211652_close_icon
views-count2218 դիտում article-date 19:18 30-01-2019

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակին նվիրված միջոցառում Աթենքում

Հունվարի 28-ին Աթենքում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակին: Ընդունելությանը ներկա էին Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության, ազգային պաշտպանության գլխավոր շտաբի հրամանատարական կազմի բարձրաստիճան զինվորականներ, արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ, Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական և ռազմադիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչներ, հայ համայնքային կառույցների ղեկավարներ ու անդամներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցում էին նաև Հունաստանի ԶՈւ ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի ղեկավար կազմը և հայ կուրսանտները: Ընդունելությունն ուղեկցվում էր Հունաստանի ԱՊՆ գլխավոր շտաբի նվագախմբի կատարումներով:

Նմանատիպ նյութեր