Հրաձգության միջբուհական առաջնություն` Տնտեսագիտական համալսարանում
UNESCO-ի կողմից սեպտեմբերի 20-ը հայտարարվել է Համալսարանական սպորտի միջազգային օր, և վաղն աշխարհում այն նշվելու է առաջին անգամ:
Այս առիթով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի հետ համատեղ կազմակերպում է հրաձգության միջբուհական առաջնություն, որը տեղի կունենա վաղը, ՀՊՏՀ հրաձգարանում: Առաջնությանը կմասնակցեն հայաստանյան 15 բուհեր, մեկնարկը ժամը 15.00-ին է:
Համալսարանական թիմերից յուրաքանչյուրում ընդգրկված է 1 դասախոս, 1 ուսանող, 1 ուսանողուհի:
Հրավիրվում են բոլոր մարզասերները:
[b]ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]