211652_close_icon
views-count1476 դիտում article-date 15:17 19-09-2016

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 16-ից 19-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 16-ից 19-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք: Սպանության փորձի 1 դեպքը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 22-ը: Բացահայտվել է գողության՝ 26, խարդախության՝ 14, հարկերից խուսափելու՝ 1, յուրացման և խուլիգանության 3-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 7 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 49-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [b]ՀՀ Ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր