211652_close_icon
views-count2215 դիտում article-date 21:28 18-09-2016

ՄԱԿ ԱԽ-ն Սիրիայի հարցով արտակարգ հանդիպում է անցկացրել

ՄԱԿ ԱԽ-ն Սիրիայի հարցով երեկ արտակարգ հանդիպում է անցկացրել Նյու Յորքի ժամանակով 19.30-ին: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն ԴԱԻՇ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիային մեղադրել էր՝ հայտարարելով, որ կոալիցիան Դեյր-էզ-Զորի օդակայանի շրջանում հարվածներ է հասցրել սիրիական բանակի դիրքերին: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան դրանից անմիջապես հետո հայտարարեց, որ Ռուսաստանը մտադիր է հրավիրել ՄԱԿ ԱԽ-ի շտապ նիստ և Վաշինգտոնից բացատություն պահանջել կատարվածի կապակցությամբ: Բարաք Օբամայի վարչակազմը հայտարարեց, որ Վաշինգտոնը ափսոսանք է հայտնում սիրիացի զինվորականների մահվան կապակցությամբ: ԱՄՆ զինուժի հրամանատարությունը հայտնել է, որ իրենք անմիջապես դադարեցրել են ԴԱԻՇ-ի դեմ ուղղված հարվածները այն բանից հետո, երբ Մոսկվան հայտնել է, որ հնարավոր է՝ իրենց թիրախը ոչ թե ԴԱԻՇ-ն է դարձել, այլ սիրիական բանակը: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ԱՄՆ-ը նախապես տեղեկացրել է ռուսական կողմին ծրագրված հարվածների մասին:

Նմանատիպ նյութեր