ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Իսայելը մի շարք գաղտնի հանդիպումներ են անցկացրել Սիրիայի հարցով. Haaretz
ԱՄՆ-ի, Իսրայելի և Ռուսաստանի ներկայացուցիչները մի շարք գաղտնի հանդիպումներ են անցկացրել՝ կապված Սիրիայի հակամարտության հարցով։
Ինչպես հաղորդում է իսրայելական Haaretz թերթը, հանդիպումները անցել են Հորդանանի մայրաքաղաք Ամմանում և եվրոպական մայրաքաղաքներից մեկում։
Հիմնական թեման եղել է Սիրիայի հարավում հրադադարի հաստատումը։
Թերթը պնդում է, որ բանակցությունները անց են կացվել Մոսկվայի ու Վաշինգտոնի կողմից «գործարք» կնքելուց մի քանի օր առաջ։ Բացի այդ, իսրայելական կողմը չի ցանկացել, որպեսզի բանակցություններին ներկա լինի իրանական կողմը։