Բախումներ են տեղի ունեցել Աֆղանստանում․ կա 6 զոհ
Կարա Բագի շրջանում Քաբուլի մոտ բախում է տեղի ունեցել Աֆղանստանի ուժերի և «Թալիբան» շարժման զորքերի միջև։
Ինչպես հայտնում է Անադոլուն, Կարա Բագի ադմինիստրացիայի ղեկավար Սամուիլահ Շերիֆին ասել է, որ հակամարտությունը սկսվել է Սաբզանգ անունով վայրում։
Սպանվել է վեց զինվոր։ Ձերբակալվել է ահաբեկիչներից մեկը։
«Թալիբանը» այս մասին ոչ մի հայտարարություն չի արել։