Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Սեպտեմբերի 18-ին, ժամը 18.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 11 շենքի մուտքում գազի սուր հոտ է զգացվում (բնակիչները դուրս են եկել բնակարաններից):
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների ժամանելը՝ փրկարարներն իրականացրել են հերթապահություն:
Պարզվել է, որ տարածքում հեղուկ գազ են դատարկել: