211652_close_icon

Ձերբակալություն՝ ընտրական իրավունքը խոչընդոտելու դեպքի առթիվ

views-count2834 դիտում article-date 12:06 18-09-2016
Ի լրումն մեր 2016 թվականի սեպտեմբերի 17֊ի հաղորդագրության, տեղեկացնում ենք. Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու և դրա սպառնալիքի միջոցով ավագանու թեկնածուին առևանգելու և վերջինիս ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործություններ կատարելու կասկածանքով 2016 թվականի սեպտեմբերի 18֊ին ձերբակալվել է Էջմիածին քաղաքի բնակիչ Ա.Ա֊ն։ Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերի 17-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուի հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ: [b]ՀՀ գլխավոր դատախազություն[/b]

Նմանատիպ նյութեր