1470 դիտում
13:52 11-08-2014
Քրեական գործ` քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ
Գորիսի պետական համալսարանի նախկին աշխատակից Նիկոլայ Ա.-ն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ համալսարանի ղեկավար կազմի աշխատակիցը պարտադրել է համալսարանի աշխատակիցներին, 2014 թ. մայիսի 8-ի Գորիսի քաղաքապետի ընտրություններին, քվեարկել կոնկրետ թեկնածուի օգտին` խոստանալով դրամական փոխհատուցում, հակառակ դեպքում` սպառնացել կիրառել կարգապահական հետապնդումներ: Այս մասին է տեղեկացնում ՀՔԾ մամուլի ծառայությունը:
Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ նյութեր
2180 դիտում
19:18 20-06-2017
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
2484 դիտում
12:23 20-05-2017
Ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ դատախազի կողմից հարուցվել է քրգործ
Այս բաժնից
565 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
775 դիտում
09:29 12-01-2025
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի