ՕՐՎԱ ԵՐԳԸ․ «The rain must fall»․ Yanni․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լինելով ինքնուս երաժիշտ ` չի կարողանում կարդալ և գրել նոտաները, այդ իսկ պատճառով ստեղծում է նոտաների և ռիթմի սեփական մեթոդը, որի միջոցով անթերի ստեղծագործում է և կատարում իր երաժշտությունը։
Նա փնտրտուքների մեջ էր և ցանկանում էր գտնել իր ոճը, անընդհատ փորձեր էր կատարում ` նվագելով ռոք և ջազ։ Կարճ ժամանակ անց հաջողությամբ գործիքավորում է իր ստեղծագործությունները։ Երբեմն էլ ոչնչից ստանում է գեղեցիկ երաժշտություն։
Բավականին կարճ ժամանակ է պահանջվում մարդկանցից հասկանալու, որ նա փայլուն կոմպոզիտոր է և պրոդյուսեր։