211652_close_icon

Հյուսիսային Կորեան կրկին միջուկային սպառնալիք է հնչեցնում ԱՄՆ-ի հասցեին

views-count3411 դիտում article-date 14:31 29-10-2016
Հյուսիսային Կորեայի իշխանությունները մտադր են նախազգուշական հարված հասցնել ԱՄՆ-ին ու Ճապոնիային, եթե այդ երկրների կողմից նույնիսկ ամենափոքր սադրանքը արվի։ Ինչես հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը, Փհենյանը հայտարարել է, որ պատրաստ է հնալ «միջուկային ուլտիմատումի», որպեսզի պատպանի իր քաղաքացիներին ու երկրի ինքնիշխանությունը։ Փհենյանում հիշեցրել են, որ Վաշինգտոնին դիտարկում են որպես ագրեսորի, իսկ Տոկիոյին՝ կորեական ժողովրդի ոխերիմ թշնամու։ Նրանք նաև քննադատել են Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդուին՝ Փհենյանի վրա ճնշումը մեծացնելու կոչերի համար։ Հիեցնենք, որ հոկտեմբերի 20-ին, Փհենյանը, հերթական անգամ անտեսելով ՄԱԿ ԱԽ-ի բանաձևը, բալիստիկ հրթիռի փորձարկում անցկացրեց, որը, սակայն, ձախողեց։

Նմանատիպ նյութեր