211652_close_icon
views-count3551 դիտում article-date 13:07 17-09-2016

ԻՊ-ի նախկին գերի, 23-ամյա աղջիկը նշանակվել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախկին գերի Նադե Մուրադ Բասի Թահան դարձել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան։ Այդ մասին տեղեկացնում է Time պարբերականը։ 23-ամյա աղջիկը երկար ժամանակ գերի էր պահվել Իրաքում։ Այժմ նա կատարելու է թրաֆիքինգի զոհ դարձած մարդկանց արժանապատվության պաշտպանության հարցերով դեսպանի առաքելությունը։ Նրա նշանակումը հանդիսավոր կերպով կատարվել է երեկ՝ Նյու Յորքի ՄԱԿ-ի գլխավոր շտաբում։ Սա առաջին դեպքն է, երբ բարի կամքի դեսպան է նշանակվում նախկին գերին։ Նադեին ահաբեկիչներն առևանգել էին 2015 թվականի օգոստոսին և բեռնատարներով ևս 150 աղջիկների հետ տարել Մոսուլ։

Նմանատիպ նյութեր