1656 դիտում
20:16 21-11-2014
Վերա Բրեժնևան` ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան
Երգչուհի Վերա Բրեժնեւան դարձել է` ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագրի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով բարի կամքի դեսպան:
«Բրեժնևան համարվում է միլիոնավոր աղջիկների և կանանց համար օրինակ, առանց որի ՄԻԱՎ-ի տարածման կանխարգելումը հնարավոր չէ»,-ասել է Արևելյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Վինեյա Պատրիկ Սալդանը:
Որպես բարի կամքի դեսպան, երգչուհին մասնակցելու է ՄԻԱՎ-ի կանխարգելման քարոզարշավներին, զբաղվելու է հատկապես այն կանանցով, ովքեր առնչվում են ՄԻԱՎ-ին, այդ թվում մորից երեխային փոխանցվող ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրին:
«Ինձ համար մեծ պատիվ է լինել բարի կամքի դեսպան: Ես զգում եմ, որ միասին կարող ենք ՄԻԱՎ-ով ապրող կանանց և աղջիների կյանքը փոխել: Ես նրանցից շատերի հետ եմ շփվել. նրանք գեղեցիկ և ուժեղ կանայք են, ովքեր անցել են լուրջ փորձություններ՝ խտրականություն բժշկական կառույցներում և նույնիսկ սեփական ընտանիքներում: Պայքարի դեմ ամենալավ միջոցը դրա մասին խոսելն է: Մեզանից յուրաքանչյուրն իր ներդրումը կարող է ունենալ»,- ասել է Բրեժնևան:
Նմանատիպ նյութեր
2150 դիտում
16:12 23-02-2014
Վերա Բրեժնևան նոր տեսահոլովակում կերպարանավորել է հնդկական աստվածուհու. տեսանյութ
2391 դիտում
20:17 25-08-2014
Վերա Բրեժնևան կտրուկ փոխել է սանրվածքը. ֆոտոշարք
2922 դիտում
23:36 02-09-2014
Վերա Բրեժնևան պահանջել է հարգել իր անձնական կյանքը
Այս բաժնից
1942 դիտում
16:41 07-01-2025
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
1831 դիտում
14:41 07-01-2025
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
1975 դիտում
20:51 06-01-2025
Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am