4774 դիտում
10:29 17-09-2016
Ներկրվող մեքենաների նվազման հետևանքով պետբյուջեն կորցրել է 5 մլն դոլար. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն վերջերս տեղեկանք էր հրապարակել՝ հունվար-օգոստոսին հավաքագրված հարկերի վերաբերյալ։ Այդտեղ նշվում էր, որ ընթացիկ տարում պետական բյուջեի հարկային եկամուտների աճի տեմպի վրա ազդող հիմնական գործոնների թվում է ներմուծումների ծավալների անկումը և ներմուծումների կառուցվածքի փոփոխությունը, հատկապես՝ երրորդ երկրներից մարդատար ավտոմեքենաների ներմուծումների մասով։
Երրորդ երկրներ ասելով՝ ՊԵԿ-ը նկատի ունի ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրները, որտեղից ներկրված մեքենաների մաքսազերծման համար վճարվում է 20% ՍԱՀ և 10% մաքսատուրք։
ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության տվյալներով՝ 2015 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 11.500 հատ մարդատար ավտոմեքենա, որի մաքսային արժեքը կազմել է 64.5 մլն դոլար։ Այս տարվա առաջին կիսամյակում ներկրված մեքենաների քանակը 6.800 է, մաքսային արժեքը՝ 33.4 մլն դոլար։ Այսինքն, բնեղեն արտահայտությամբ՝ ՀՀ ներկրվող մեքենաները նվազել են 40.8%-ով, իսկ գումարային արտահայտությամբ՝ 48.2%-ով։
Ներկրված 6.800 մեքենաներից 6.500-ը երրորդ երկրներից են, որոնց ընդհանուր մաքսային արժեքը մոտավորապես 29.8 մլն դոլար է։ 2015-ի առաջին կիսամյակում երրորդ երկրներից ներկրվել է ավելի քան 9700 մեքենա՝ 55 մլն դոլար մաքսային արժեքով։
Սա նշանակում է, որ երրորդ երկրներից ներկրված մեքենաների ներկրումը՝ գումարային արտահայտությամբ, նվազել է ավելի քան 25 մլն դոլարով։ Սա էլ իր հերթին՝ նշանակում է, որ պետբյուջեն միայն ԱԱՀ-ի մասով կորցրել է 5 մլն դոլար, որը կստացվեր 25 մլն-ի հարկումից»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5006 դիտում
09:59 17-03-2016
ԵՏՄ-ից ներկրվող ավտոմեքենայի համար ավելացված արժեքի հարկ չգանձելու օրենք է ընդունվել. «168 ժամ»
6721 դիտում
14:48 25-02-2016
Կառավարությունն արտահերթ հաստատեց ԵՏՄ երկրներից ներկրվող մեքենաների ԱԱՀ-ն հանելու նախագիծը
Այս բաժնից
1474 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1033 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»