2278 դիտում
09:24 19-04-2016
Միայն ներկրվող ավտոմեքենաներից գանձվող ԱԱՀ-ից ՀՀ պետական բյուջեն կորցրել է ավելի քան 25 միլիոն դոլար. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարվա ընթացքում միայն ներկրվող ավտոմեքենաներից գանձվող ավելացված արժեքի հարկից ՀՀ պետական բյուջեն կորցրել է ավելի քան 25 միլիոն դոլար։ Խնդիրն այն է, որ նվազել են ինչպես ներկրվող մեքենաների քանակը, այնպես էլ գինը։
2015թ Հայաստան է ներկրվել 27 300 հատ ավտոմեքենա այն դեպքում, երբ 2014թ. այդ թիվը 44 300 էր։ Ներկրված մեքենաների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է133 մլն դոլար, իսկ 2014թ.՝ 273 մլն դոլար։ Այսինքն մաքսային արժեքը կրկնակի պակաս է եղել, հետևաբար կրկնակի նվազել է նաև այդ մեքենաներից գանձվող ԱԱՀ-ն։
Դրա հետ մեկտեղ Ռուսաստանից ներկրվող ավտոմեքենաների քանակը աճել է ավելի քան 3.5 անգամ, հասնելով 6 հազարի։ Անցած ողջ տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը, խախտելով ԵՏՄ պայմանագրի համապատասխան դրույթները, ՀՀ քաղաքացիներից ԱԱՀ է գանձել անձնական օգտագործման նպատակով ՌԴ-ից ավտոմեքենա ներկրելու համար։ Հիմա այդ հարկն էլ չի գանձվում, և դա լուրջ մարտահրավեր է պետբյուջեի համար։ Այս տարվա առաջին ամիսներին ավտոմեքենաների ներկման ծավալների անկման դինամիկան պահպանվել է՝ անցած տարվա համեմատ նվազումը մոտ 40 տոկոս է։ Իսկ սա նշանակում է որ ավտոմեքենաների ներկրումից ստացվող հարկերը էլ ավելի են նվազելու»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ [/b]
Նմանատիպ նյութեր
4810 դիտում
10:29 17-09-2016
Ներկրվող մեքենաների նվազման հետևանքով պետբյուջեն կորցրել է 5 մլն դոլար. «168 ժամ»
2095 դիտում
09:46 23-01-2015
ԵՏՄ երկրներից ներկրվող ապրանքներից ԱԱՀ-ն կգանձվի. ՀԺ
Այս բաժնից
2224 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2017 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2023 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»