4969 դիտում
10:18 17-09-2016
Բացակա պատգամավորների աշխատավարձերից պահվել է 12 միլոն 644 հազար 550 դրամ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ 5-րդ գումարման 9-րդ նստաշրջանի աշխատանքներից բացակայել է 39 պատգամավոր, իսկ նրանց աշխատավարձերից պահված ընդհանուր գումարը կազմել է 12 միլիոն 644 հազար 550 դրամ։ Այս մասին Armtimes.com–ի գրավոր հարցմանը պատասխանել են ԱԺ լրատվական վարչությունից։
ԱԺ լրատվական վարչությունից խնդրել էինք տրամադրել այն պատգամավորների ցանկը, որոնք ամենաշատն են բացակայել. ինչպես նաև հայտնել, թե յուրաքանչյուր պատգամավորից որքան աշխատավարձ է պահվել։ Հարցման պատասխանում, սակայն, ներկայացված է միայն պահում արված գումարի ընդհանուր չափը։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ է լինելու պահված գումարի հետ, ԱԺ-ից պատասխանել են. «Պահում կատարված աշխատավարձի արդյունքում եղել է աշխատավարձի ֆոնդի տնտեսում»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5365 դիտում
19:34 18-06-2019
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է 644 գրամ քաշով կանեփանման զանգված
1797 դիտում
11:31 13-01-2021
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 485 նոր դեպք, առողջացել է 644 մարդ
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»