3450 դիտում
08:55 17-09-2016
Դե... այնպես չի, որ չենք իմացել վարչապետի հրաժարականի մասին. Հրանտ Մարգարյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի հրաժարականից ընդամենը մեկ օր առաջ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Երկիր մեդիայի» եթերում վարչապետի հնարավոր պաշտոնանկության մասին ասել էր. «Չեմ կարծում, որ առանց մեր հետ խոսելու, այդ հարցը քննարկելու այդպիսի բան կատարվի, որովհետև վարչապետի փոփոխություն նշանակում է կառավարության վերանայում։ Դա այն գլխավոր հարցերից մեկն է, որ կոալիցիոն գործընկերները պետք է նախապես միմյանց տեղեկացնեն»։
Հետագայում պարզվեց, որ Սերժ Սարգսյանը ոչ մեկին էլ ասելու բան չունի։ «Ժողովուրդը» ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից փորձեց պարզել, թե իրենք, որպես իշխանական կոալիցիայի մաս կազմող ուժ, Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին երբ են իմացել։ «Դե, հիմա ինչ կարևոր է... բայց այնպես չի, որ չենք իմացել, կարծում եմ, որ առաջիններից ենք եղել, որ իմացել ենք»,- պատասխանեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4413 դիտում
23:56 26-07-2020
Սրբուհի Գրիգորյան. Մենք Սահյանի, Սևակի, Չարենցի տեղը դասագրքերից չենք իմացել
Այս բաժնից
1237 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1087 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»