Սեյրան Օհանյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
Հ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Երևանի պետական համալսարանի ուսանողական և պրոֆեսադասախոսական կազմի հետ:
Կարևորելով ուսանողների հետ նմանատիպ հանդիպումները, Սեյրան Օհանյանը կարևոր և ոգևորիչ է համարել ուսումնական հաստատություններում արիության դասերի, զինված ուժերի և զինծառայության հետ կապված քննարկումների, մեծարման և հիշատակի միջոցառումների անցկացումը բանակ-հասարակություն կապի ամրապնդման, երիտասարդության գաղափարական ու հայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացման առումով:
Խոսելով բուհերի հետ պաշտպանական գերատեսչության համագործակցության առանձնահատկությունների մասին, Սեյրան Օհանյանը ընդգծել է հանգամանքը, որ մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկան անցկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունում, և ուսումնառության ավարտից հետո նրանցից շատերը ցանկություն են հայտնում իրենց գիտելիքները ծառայեցնել ՀՀ զինված ուժերի զարգացմանը:
Երևանի պետական համալսարանի և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ աշխատանքը արդյունավետ է գնահատել նաև ռեկտոր Արամ Սիմոնյանը: