211652_close_icon

Իրանում պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասնում է 516-ի

views-count796 դիտում article-date 17:52 26-04-2025
Իրանի հարավային Բենդար-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի վիրավորների թիվը հասնում է 516-ի, հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Պայթյունի նախնական պատճառը տարածքում պահվող կոնտեյներների բռնկումն է եղել։

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ի կեսօրին հզոր պայթյուն է որոտացել Իրանի հարավում գտնվող Բենդեր Աբաս նավահանգստում: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները:

Պայթյունի հետևանքով վնասվել է նավահանգստի վարչական շենքը: Պայթյունն այնքան հզոր է եղել, որ զգացվել է նաև Պարսից ծոցի Քիշ կղզում, որը գտնվում է նավահանգստից 20 կիլոմետր հեռավորության վրա։

Նմանատիպ նյութեր