Ավտոմեքենան արգելափակումից դուրս է բերվել
Սեպտեմբերի 15-ին, ժամը18.50-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհի 4-րդ կ.մ-ում արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-21099» մակնիշի 01 AT 701 պ/հ մեքենան (վարորդ Հ.Թ.):