211652_close_icon
views-count2014 դիտում article-date 22:34 15-09-2016

Երևանում մեկնարկեց ԱՊՀ խորհրդատվական խորհրդի նիստը

Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԻ նախարարության նիստերի դահլիճում մեկնարկեց ԱՊՀ անդամ երկրների պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական (գործադիր) իշխանության մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհրդի հերթական` XII-րդ նիստը: Հանդիպմանը մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Մոնղոլիայի և ԱՊՀ գործադիր կոմիտեի պատվիրակությունները: Խորհրդատվական խորհրդի նախորդ նիստի ժամանակ նախագահ էր ընտրվել ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության պետ Սերգեյ Շահինյանը: Բացման խոսքով հանդես եկավ և պատվիրակներին ԱԻ նախարար Ա. Երիցյանի անունից ողջունեց ԱԻ փոխնախարար Համլետ Հակոբյանը: Պետական պահուստի կառավարման բնագավառի ձեռքբերումներից Հ. Հակոբյանը հատկապես կարևորեց մարդասիրական օգնության նպատակով հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնի գործարկումը Հայաստանում: ԱԻ փոխնախարարն ԱՊՀ անդամ երկրների պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական իշխանության մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհրդի XII-րդ նիստի մասնակիցներին մաղթեց երկօրյա արդյունավետ և արգասաբեր աշխատանք: ԱԻՆ պետական ռեզերվների գործակալության պետ Սերգեյ Շահինյանը` որպես խորհրդատվական խորհրդի նախագահ, հանդես եկավ 2016 թվականի գործունեության հաշվետվությամբ: ԱՊՀ անդամ երկրների պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական իշխանության մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհրդի XII-րդ նիստը կշարունակվի նաև սեպտեմբերի 16-ին` Ծաղկաձորում:

Նմանատիպ նյութեր