ԱՊՀ խորհրդատվական խորհրդի նիստը շարունակվել է Ծաղկաձորում
եպտեմբերի 16-ին Ծաղկաձորում շարունակվեց ԱՊՀ անդամ երկրների պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական իշխանության մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհրդի հերթական` XII-րդ նիստը, որին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Մոնղոլիայի և ԱՊՀ գործադիր կոմիտեի պատվիրակությունները:
Խորհրդատվական խորհրդի նախորդ նիստի ժամանակ նախագահ էր ընտրվել ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության պետ Սերգեյ Շահինյանը, որն իր լիազորությունները փոխանցեց նորընտիր նախագահ, Բելառուսի Հանրապետության ԱԻՆ նյութական պահուստի դեպարտամենտի ղեկավար Վասիլի Չեկանին:
Քննարկումների ավարտին ԱՊՀ անդամ երկրների պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական իշխանության մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհրդի անդամները ստորագրեցին XII-րդ նիստի արձանագրությունը:
Աշխատանքային քննարկումներից հետո արտերկրից ժամանած հյուրերը հնարավորություն ունեցան նաև ծանոթանալու Հայաստանի գեղատեսիլ վայրերին, մասնավորապես` շրջագայեցին Սևանա լճում, ծանոթացան ՓԾ ջրափրկարարական ծառայության աշխատանքին և տեխնիկական զինվածությանը: